Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ «ՅՈՒՐԱՑՐԵՑ» ՆԱԵՎ ԱՖՐԻԿՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 20,2011 00:00

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Ադրբեջանի դեսպան Շահին Աբդուլաեւը Ադիս-Աբեբայում տեղակայված Աֆրիկյան միության կենտրոնական գրասենյակում իր հավատարմագիրն է հանձնել Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Ժան Պինդուին:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, հավատարմագրի հանձնմամբ, նաեւ Աֆրիկյան միությունում որպես՝ Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ դեսպան Աբդուլաեւի նշանակմամբ, Ադրբեջանը ստացել է Աֆրիկյան միության դիտորդի կարգավիճակ: Աբդուլաեւը շեշտել է, թե Ադրբեջանը ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների մակարդակով  ներգրավված լինելով աֆրիկյան պետությունների եւ մարդկությանը հուզող գլոբալ խնդիրների քննարկմանը, Աֆրիկյան միության դիտորդ լինելով, կարող է անմիջականորեն հաղորդակից լինել համաաֆրիկյան խնդիրներին ու մասնակցել դրանց լուծմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել