Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տոները «մոռացել» են

Հունվար 20,2011 00:00

Եվրամիության հրատարակած 2011թ. օրացույցում չկան այնպիսի քրիստոնեական տոներ, ինչպիսիք են Սբ. Ծննդյան եւ Սբ. Հարության տոները: Այդ մասին հաղորդում են «KNA» եւ «KIPA» գործակալությունները՝ հղում անելով այդ հանձնախմբի ներկայացուցիչներից մեկի հայտնած տեղեկատվությանը: 21000 ուսումնական հաստատություններում տարածված օրացույցներից անհետացել են քրիստոնեական տոները: Օրացույցում նշված չեն նաեւ հրեական, մահմեդական եւ հինդուիստական տոները:
Օրացույցը կազմողները «մոռացել» են, որ եվրոպական երկրների մեծամասնությունը տոնում է Սբ. Ծնունդը, եւ դեկտեմբերի 25-ը նշվել է որպես սովորական աշխատանքային օր: Հետաքրքիր է, որ օրացույցի գերմաներեն հրատարակության մեջ կա հետեւյալ ենթավերնագիրը. «Լավ տեղեկացնել, կայացնել խելացի որոշումներ»:
Նման օրացույցի հրատարակումը եվրոպացի հարկատուների վրա «նստել է» 3,2 միլիոն եվրո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել