Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԿՐԿՆԱԿԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ

Հունվար 21,2011 00:00

\"\"Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով պահանջում է բելառուս պետպաշտոնյաներին, դատավորներին եւ ուժային կառույցների ղեկավարներին, որոնք առնչություններ ունեն դեկտեմբերի 19-ին Բելառուսի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի ճնշման հետ, Եվրոպա մուտքն արգելել, նաեւ տնտեսական պատժամիջոցներ կիրառել՝ մասնավորապես սառեցնել ԱՄՀ-ի կողմից Բելառուսին տրամադրվող վարկերը: BBC-ի մատուցմամբ, պատժամիջոցները չեղյալ համարելը խորհրդարանականները պայմանավորել են ընտրությունների հետ կապված ընդդիմության առաջնորդների, որոնցից շատերը նախագահի թեկնածուներ են, ազատ արձակմամբ:

Բանաձեւի հեղինակները խստորեն դատապարտել են բելառուսական ոստիկանության եւ ՊԱԿ-ի կողմից ուժի գործադրումը եւ պահանջել են դեկտեմբերյան իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն իրականացնել: Բացի այդ, Եվրախորհրդարանի անդամները կոչ են արել նոր քվեարկություն անցկացնել, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին:

Եվրամիությունը ի սկզբանե՝ 2006-ին, Բելառուսի դեմ պատժամիջոցներ էր կիրառել, որոնք տարածվում էին այդ երկրում տեղի ունեցած նախորդ նախագահական ընտրությունների արդյունքների կեղծմանն առնչություն ունեցող թվով 40 պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ այսօր էլ գործող նախագահի դեմ: Սակայն 2008-ին այդ արգելքը հանվել էր 36 անձանց, այդ թվում՝ նախագահ Լուկաշենկոյի, նկատմամբ:

ԵՄ ընդունած բանաձեւից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությանը հանձնարարել է ԵՄ կողմից Մինսկի պատժամիջոցների դեմ պատասխան քայլեր մշակել: «Կառավարությանը մի բան է հանձնարարվում. եթե որեւէ մեկը կփորձի երկրի դեմ տնտեսական կամ այլ պատժամիջոցներ կիրառել, մենք պետք է անմիջապես դրան արձագանքենք, պատրաստենք պատասխան, ընդհուպ մինչեւ ամենախիստ միջոցներ ձեռնարկենք»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է Բելառուսի առաջնորդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31