Լրահոս
Օրվա լրահոսը

Ջիբրալթարը մեկնարկեց

Հունվար 27,2011 00:00

«2011 Tradewise Gibraltar Chess Festival-Masters» շախմատի փառատոնում (շվեյցարական մրցակարգ, տասը տուր) 214 մասնակիցների մեջ է ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Հայ շախմատիստը մեկնարկային տուրում սեւ խաղաքարերով պարտության է մատնել մարոկացի միջազգային վարպետ Իսմայել Քարիմին: Երեկ Վարուժանը սպիտակներով հանդիպում էր Իսրայելի ներկայացուցիչ, գրոսմայստեր Ռամ Սոֆերի հետ:
Փառատոնին մասնակցում են 60 գրոսմայստերներ: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 126 հազար ֆունտ է, որից 17,5 հազարը նախատեսված է տղամարդկանց պայքարի հաղթողին, 10 հազարը՝ երկրորդ եւ 8 հազարը՝ երրորդ մրցանակակիրներին: Թեեւ կանայք հանդես են գալիս տղամարդկանց հետ միասին, սակայն նրանց համար առանձին դրամական պարգեւատրություն է սահմանված, համապատասխանաբար՝ 10, 5 եւ 3-հազարական ֆունտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել