Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ռոբերտ Հովհաննիսյանը փայլում է

Հունվար 27,2011 00:00 Share

\"\"Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունում փայլուն է հանդես գալիս երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Երեկ նա նոր հաղթանակ տարավ եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Իսկ նրա հերթական «զոհը» բազմափորձ Աշոտ Անաստասյանն էր: Իրենց անվան դիմաց մեկական միավոր գրանցեցին նաեւ Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, իսկ Արման Փաշիկյան-Սամվել Տեր- Սահակյան, Զավեն Անդրիասյան-Հրանտ Մելքումյան պարտիաներում կողմերը բաժանեցին միավորը: Առաջին տեղում 5,5 միավորով Ռոբերտ Հովհաննիսյանն է: Նրան կես միավոր զիջում են Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Ավետիք Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31