Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ՝ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ

Հունվար 28,2011 00:00 Share

ՀՀ ազգային բանակը հունվարի 28-ին դարձավ 19 տարեկան: Այդ առիթով ռազմահայրենասիրական միջոցառում էր կազմակերպվել Կոտայքի մարզի Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցում: «Զորություն բազկիդ, հա\’յ զինվոր» խորագիրը կրող միջոցառումն սկսվեց միասնական «Տերունական աղոթքով» եւ ՀՀ օրհներգով: Ապա աշակերտները ներկայացրեցին հայոց բանակի ստեղծման պատմությունը, արցախյան պատերազմի եւ քաջարի մարտիկների կյանքի հերոսական դրվագներ: Հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ: Աշակերտների ուժերով բեմադրվեցին բանակի առօրյան ներկայացնող կտորներ, եղան պարային համարներ, ելույթներ: Միջոցառման ավարտին փակման խոսքով ներկաներին դիմեց դպրոցի տնօրեն Հասմիկ Ասատրյանը, որը խորհրդանշական օրվա կապակցությամբ շնորհավորելով ներկաներին, ասաց, որ պատմության ընթացքում հայրենիքի անվտանգության պահպանման հուսալի երաշխավորը եղել եւ մնում է հայոց զինուժը, հայ մարտիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31