Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՆԱԲՈՒՔԸ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՕԲԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ

Հունվար 28,2011 00:00

Միացյալ Նահանգների արեւելյան ափը կրկին հայտնվել է ձյան ուժեղ տեղումների եւ ձնամրրիկի կիզակետում: Վատ եղանակի պատճառով երկրի տարբեր քաղաքներում չեղյալ են համարվել հազարավոր ավիաչվերթներ: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Նյու Յորքի, Բոստոնի եւ Ֆիլադելֆիայի օդանավակայաններում, ընդհատումներով է աշխատում նաեւ երկաթգիծը, ավտոմայրուղիներում հսկայական խցանումներ են առաջացել: AP-ի մատուցմամբ, ձնաբքի պատճառով Վաշինգտոնը կաթվածահար է եղել, նույնիսկ անհարմարություններ է ստեղծել երկրի նապագահ Բարաք Օբամայի համար: Վերջինս Վիսկոնսիա նահանգից վերադառնալու ճանապարհին իր ավտոշարասյան հետ միասին ստիպված է եղել ավելի քան մեկ ժամ մնալ խցանված ավտոմայրուղում: Ուղղաթիռը, որը Օբամային պետք է հասցներ Սպիտակ տուն, ձյան տեղումների պատճառով չէր կարողացել օդ բարձրանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել