Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է

Մարտ 16,2011 00:00

Վերջին երկու տարիներին Հայաստանում նվազել է ինչպես հեռուստադիտողների թվաքանակը, այնպես էլ հեռուստացույցի առջեւ անցկացված ժամանակը: AGB Nielsen ընկերության հրապարակած տվյալներով՝ միեւնույն ժամանակ դիտվում է ինտերնետում անցկացրած ժամանակի կտրուկ աճ: «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սամվել Մարտիրոսյանի անցկացրած հետազոտության արդյունքներով՝ հայկական հեռուստաալիքների մեծ մասն այսօր անցում է կատարում ինտերնետ հեռարձակման՝ ապահովելով օնլայն հեռարձակում կամ տեղադրելով հաղորդումները YouTube վիդեոհոսթինգում: Օրինակ՝ «Շանթ» հեռուստաընկերության՝ YouTube վիդեոհոսթինգում տեղադրված ծրագրերն 9 ամսում գրանցել են գրեթե 3,5 մլն դիտում։ Youtube-ի տվյալներով՝ հայաստանյան օգտագործողների կապի միջին արագությունը մոտ 1մբ/վ է, ինչը բավարար է հեշտությամբ տեսանյութ դիտելու համար: Ըստ Մարտիրոսյանի՝ օգտագործողի համար հրապուրիչ է դառնում ծրագրերի օնլայն դիտումը, քանի որ ինտերնետում կարելի է դրանք դիտել ուզածդ պահին, մաս-մաս, ցույց տալ ընկերներին եւ այլն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել