Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄԵՆՈՒՄ 30 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Մարտ 19,2011 00:00 Share

\"\"Ավելի քան 30 մարդ է զոհվել Եմենի մայրաքաղաք Սանայում  հակակառավարական ցույցի մասնակիցների եւ պետական հատուկ ծառայությունների աշխատակիցների միջեւ բախումների արդյունքում: Բացի այդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ  ոստիկանության աշխատակիցները ցույցի վայրից քիչ հեռու գտնվող շենքերի կտուրներից ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել: Հրազենային վնասվածքները տուժածները ստացել են գլխի, պարանոցի եւ կրծքավանդակի մասերում: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Մարտի 18-ին տասնյակ հազարավոր մարդիկ երկրի տարբեր քաղաքներում դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով վերջ դնել Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհիի 32-ամյա իշխանությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031