Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսները, կարծես, այնքան էլ ինքնավստահ չեն

Մարտ 25,2011 00:00

Վաղը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կընդունի «B» խմբի առաջատար Ռուսաստանի ընտրանուն:

Հետաքրքրությունն այդ հանդիպման հանդեպ երկու երկրներում էլ աննախադեպ է: Մասնավորապես, ռուսաստանյան մամուլի հրապարակումները վկայում են, որ այնտեղ գերազանցապես անհանգիստ մթնոլորտ է տիրում: Եթե Եվրո 2012-ի վիճակահանությունից հետո այնտեղ, հավանաբար, մտածում էին, թե Հայաստանի հավաքականից վեց միավորն իրենց գրպանում է, հիմա շատերը փոխել են կարծիքը եւ արդեն զգուշավորություն են հանդես բերում: Անհանգստություն զգացվում է նաեւ ֆուտբոլիստների մեջ, թեեւ հարցազրույցներում նրանցից շատերը փորձում են թաքցնել դա: Բայց ինքնավստահությունը մի տեսակ այն չէ:

\"\"Դմիտրի Տորբինսկի, կիսապաշտպան. «Տեսել եմ, թե հոկտեմբերին հայերն ինչպես բոլոր առումներով հաղթեցին սլովակներին: Հայաստանի հավաքականը տեխնիկապես գրագետ թիմ է, որն ի վիճակի է սեփական հարկի տակ ֆուտբոլասերների աջակցության պայմաններում լրջորեն տրամադրվել եւ պայքարել ցանկացած հավաքականի հետ խաղում: Հայաստանի ընտրանին շարունակում է չբացահայտված մնալ… Չեմ բացառում Հայաստանի հավաքականի հայտնվելը Եվրո 2012-ի եզրափակիչ փուլում»:

\"\"Անդրեյ Արշավին, ՌԴ հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող. «Կարծում եմ՝ մեզ հեշտ հանդիպում չի սպասվում: Մենք գիտենք, որ Հայաստանն ապրում է այս խաղի սպասումով: Բայց գիտենք նաեւ, թե մեր հաղթանակին որքան են սպասում մեր երկրպագուները: Հույս ունեմ, որ մեր խաղացողներն արժանապատիվ ֆուտբոլ կցուցադրեն եւ պաշտոնական հանդիպումներում առանց պարտությունների մեր շարքը չի ընդհատվի»:

\"\"Պավել Պոգրեբնյակ, ՌԴ հավաքականի եւ «Շտուտգարդտի» հարձակվող. «Երեւանյան հանդիպումը խոստանում է անչափ բարդ լինել: Հայերը միայն հաղթանակի են տրամադրված: Մեր տրամադրությունն էլ նորմալ է: Մենք էլ ձգտելու ենք դրական արդյունքի»:

Դենիս Գլուշակով, ՌԴ հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան. «Ինձ դ\"\"ուր է գալիս Դոնեցկի «Շախտյորում» հանդես եկող Մխիթարյանի խաղը: Ընդհանուր առմամբ մրցակիցը լավ թիմ է: Վերջերս ինձ զանգեց ընկերս՝ Տիգրան Պետրոսյանցը, որը նախկինում խաղում էր Սամարայում: Նա պատմեց, որ հայերի թիմը շատ ուժեղ է, որ մեզ համար հեշտ չի լինի, հատկապես՝ հյուրի կարգավիճակում»:

\"\"Ռոման Պավլյուչենկո, ՌԴ հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող. «Սեփական առավելության զգացումով խաղադաշտ մտնելը ոչ մի լավ բան չի խոստանում: Դրա համար էլ գլխավորը հավաքվելն ու ծանր պայքարին տրամադրվելն է: Կարծում եմ, որ մեր հավաքականում դա բոլորն են հասկանում… Եթե Հայաստանն անգամ վերջին հորիզոնականն զբաղեցներ, \"\"միեւնույն է, ես բոլորին զգոն լինելու կոչ կանեի: Հայերը միշտ էլ վտանգավոր են գործում սեփական հարկի տակ: Մեր տրամադրությունը գերազանց է: Տեսնենք, թե այն ինչպիսին կլինի մարտի 26-ին»:

Ալեքսանդր Անյուկով, ՌԴ հավաքականի եւ «Զենիթի» պաշտպան. «Հայաստանը շատ ծանր մրցակից է լինելու, առավել եւս, որ խաղալու է տանը, որտեղ լավ աջակցություն ունի: Այնպես որ, դժվար է լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել