Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Ինչ-որ մեկը՝ Նիկոլ անունով, ինչ ուզում՝ ասում է, ինչ ուզում՝ անում է, ում ուզում՝ բանտ է ուղարկում. իրավապաշտպան

Նոյեմբեր 03,2026 21:30 Share
Աջակցեք aravot.am-ին

«Երբ վերջերս արդարացվեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը 2 տարի 7 ամիս ազատազրկված է եղել, միանգամից գիտե՞ք՝ ինչ զգացողություն առաջացավ՝ դիսիդենտական Հայաստան։ Ինչպե՞ս կարող է մարդը 2 տարի 7 ամիս ազատազրկված լինել և անմեղ ճանաչվել։ Ինչի համար ուզել են, դրա համար տարել, փակել են»,- այսօր «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Կալանավորված Հայաստան» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Նա նկատեց, որ Հայաստանում Մամիկոն Ասլանյանի օրինակները բազմաթիվ են։

«Մարդ կա՝ 5 օր է անցկացրել բանտում, 10 օր կամ ավելի։ Ո՞րն է դրա հետևանքը։ Հիմա շատ եմ լսում, որ մարդիկ ասում են՝ կգնամ, կնստեմ, դուրս կգամ, չեմ վախենում։ Բայց դա ի՞նչ ձև է։ Այսինքն՝ շեղում է օրինականությունից։ Այս իշխանությունը պետք է պատասխան տա։ Ինչ-որ մեկը՝ Նիկոլ անունով, ինչ ուզում՝ ասում է, ինչ ուզում՝ անում է, ում ուզում՝ բանտ է ուղարկում։ Ապօրինությունների մեջ ենք հայտնվել»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30