Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ

Ապրիլ 14,2011 00:00

«Թուրք նախարարը, Չավուշօղլուի օրինակով, արդեն որերորդ անգամ եվրոպական կառույցում ունեցած դիրքը «խառնում է» Թուրքիայում ունեցած իր պաշտոնի հետ՝ մոռանալով, որ ղեկավար պաշտոն է զբաղեցնում ժողովրդավարության հիմնարար արժեքներ կրող միջազգային կառույցում, ինչը վերստին ապացուցում է, որ իրենք բավականին հեռու են եվրոպական արժեքներից: Եվ ընդհանրապես, Թուրքիան կամ այդ երկրի արտգործնախարարը չեն, որ պետք է խոսեն արցախյան հիմնախնդրի կարգավորումից ու քիթները խոթեն այդ պրոցեսի լուծման մեջ: Եթե պարոն Դավութօղլուն խոսում է սադրիչ գործողությունների մասին, ապա ես եւս մեկ անգամ կթարմացնեմ նրա հիշողությունները: Ի՞նչ է՝ նրանք մոռացե՞լ են այն սադրիչ գործողությունները, որը իրականացրեցին Հյուսիսային Կիպրոսում՝ օկուպացնելով Կիպրոսի տարածքի 38%-ը: Մոռացե՞լ են արդյոք, թե ինչպես նրանց կրտսեր եղբայր ադրբեջանցիները 1990-ականների սկզբին ԼՂ ժողովրդի արդարացի պայքարին հակադարձեցին ռազմական ագրեսիայով եւ օկուպացիայով»,- մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի՝ ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած հայտարարությունը, թե՝ Հայաստանի սադրիչ գործողությունները չեն նպաստի ԼՂ խնդրի քաղաքական լուծմանը, ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել