Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ՖՈՏՈԹՂԹԱԿԻՑԸ ԳՈՐԾԱՐՔ Է ԿՆՔԵԼ

Հուլիս 22,2011 00:00

\"\"BBC-ի մատուցմամբ, Վրաստանում լրտեսության մեջ մեղադրվող ֆոտոթղթակից, Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Զուրաբ Կուրցիկիձեն (նկարում) արդարադատության հետ գործարք է կնքել: Այդ մասին հայտարարել է նրա պաշտպան Շալվա Շավգուլիձեն: Կուրցիկիձեի այդ որոշման մասին հայտնի է դարձել հինգշաբթի օրը՝ կալանավորված ֆոտոթղթակիցների կրկնակի հարցաքննությունից հետո: Ընդսմին, լրտեսության մեջ մեղադրվող եւս մի ֆոտոթղթակից՝ ԱԳՆ-ի լուսանկարիչ Գիորգիա Աբդալաձեն, հայտարարել է, թե խորհուրդ չէր տա արդարադատության հետ գործարք կնքել:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե կալանավորված բոլոր լուսանկարիչները խոստովանական ցուցմունքներ են տվել եւ շարունակում են տալ: Մինչդեռ երկրի լրագրողական շրջանակները կարծում են, որ խոստովանական այդ ցուցմունքները կորզվել են ճնշման տակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել