Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԻՍԿԱՆ» ԻՐԵՆ ԶԳՈՒՄ ԷՐ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Սեպտեմբեր 16,2011 00:00

\"\"Երեկ կեսօրին ականատես եղանք, որ Վազգեն Սարգսյան փողոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (մականունը՝ «Լիսկա») երթեւեկում էր իր «Տոյոտա» մակնիշի 047 ԼՍ 55 համարանիշի ծառայողական ավտոմեքենայով առանց ամրագոտին կապելու: Մի առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ եթե ամրագոտին կապում են ՀՀ նախագահն ու ինքը, ապա բոլոր պետական պաշտոնյաները պետք է վարվեն նույն կերպ: Հավանաբար Սյունիքի մարզպետին թվացել է, թե ինքը Սյունյաց լեռներում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել