Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԿԱ ԷԴ ՄԱՐԴԸ»

Սեպտեմբեր 17,2011 00:00

\"\"«Գյուղ կա, գյուղապետ չկա» արտահայտությունը լսեցի Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչներից մեկից: Նա պատմում էր, որ իրեն անհրաժեշտ փաստաթղթի համար գյուղապետի ստորագրությունն էր հարկավոր: «Ինչքան ժամանակ ա գնում եմ գյուղապետարան, չկա էդ մարդը, չի երեւում, ասում են՝ Ռուսաստան է գնացել»,- ասում էր նա:
«Առավոտի» քաջատեղյակ աղբյուրից տեղեկացանք, որ Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանն իսկապես գրեթե 2 ամիս երկրում չէ, բայց այդ մասին գյուղապետարանում ոչ մի թուղթ չկա: Պարզ չէ, նա գործուղման մե՞ջ է, գնացել է հանգստանալո՞ւ, անձնական խնդիրներո՞վ, թե՝ ինչ…
Փորձեցինք լսել Սուրենավանի գյուղապետարանից ինչ-որ մեկին, ու ճշտել՝ արդյո՞ք գյուղապետը բացակայել է կամ բացակայում է երկրից, եթե այո, ապա ի՞նչ պատճառներով: Զանգեցինք տեղեկատուներում նշված երկու՝ բջջային եւ ֆիքսված հեռախոսահամարներով: Բջջային հեռախոսահամարը անհասանելի էր, իսկ գյուղինը պարզապես գոյություն չուներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել