Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ՁԱԽՈՂՈՒՄ

Սեպտեմբեր 20,2011 00:00

Ստամբուլում ավարտվեց նաեւ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը նույնպես հայ մարզաձեւին հիասթափություն պատճառեց:
Մեր ազգային հավաքականի յոթ անդամներից միայն 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանին հաջողվեց օլիմպիական ուղեգիր նվաճել՝ գրավելով հինգերորդ տեղը, իսկ մնացած վեցը մրցապայքարի հենց սկզբնական հատվածում միմյանց ետեւից պարտություններ կրեցին:
Այսպիսով, մեր ո՛չ հունահռոմեական, ո՛չ ազատ ոճային ըմբիշները չարդարացրին սպասելիքները՝ յուրաքանչյուր մրցաձեւում նվաճելով ընդամենը մեկական օլիմպիական վարկանիշ, գումարած՝ Արսեն Ջուլֆալակյանի միակ բրոնզե մեդալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել