Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոք սիրող վարչապետը ներկա է եղել Թաթայի համերգին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 11,2011 11:41

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն՝ «Նոյեմբերի 10-ին Թաթա Սիմոնյանի համերգով մեկնարկեց Երիտասարդության համաշխարհային օրվան և Ուսանողության միջազգային օրվան նվիրված համերգաշարը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։ Համերգին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա ՀՀ նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և իր անունից շնորհավորեց երիտասարդներին տոների առթիվ՝ նշելով, որ երիտասարդները մեծ ուժ են, և այդ ուժի համախմբումը մեր երկրին կբերի մեծ նվաճումներ»:



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել