Լրահոս
Օրվա լրահոսը

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է. անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Հոկտեմբեր 08,2026 13:32 Share
Աջակցեք aravot.am-ին

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։

Լրագրողների հետ հանդիպմանը Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը ներկայացրել է հիմնական արդյունքները. 2025 թվականին ուղևորությունների անվտանգության համար ներդրվել է մոտ 400 մլն դրամ, իսկ գործընկերների ավտոպարկերի թարմացման ուղղությամբ իրականացված աջակցության շնորհիվ՝ միայն 2025 թվականին 430 էլեկտրոմոբիլ է սկսել պատվեր կատարել Yandex Go-ով։

Ծառայությունը հայկական շուկա է մտել 2016 թվականին՝ իր Yandex Taxi ծառայությամբ։ Այսօր Հայաստանում ներկայացված են 13 ծառայությունների ընդարձակ էկոհամակարգով՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրման պատվերների թվային հարթակից մինչև սննդի առաքման, ինքնագլորների ու լիցքավորիչների վարձակալման հարթակ, սմարթ քաղաքային լուծումներ, ինչպես նաև մեդիա պրոդուկտներ՝ Kinopoisk, Yandex Books, Yandex Music։ Ընդլայնվել է նաև ուղևորությունների ընտրությունը. հասանելի են միջքաղաքային երթերը, իսկ ULTIMA պրեմիալ ուղևորությունների դասում, որը մեկնարկել է 2025 թվականին, հասանելի են ուղղաթիռի պատվերը, 2026-ից՝ օդապարիկով զբոսաշրջային թռիչքները։

Yandex Go-ում առանձնակի կարևորում են անվտանգության գործիքների կիրառումը. դրանք ներառում են վարորդի ինքնության, փաստաթղթերի և ամրագոտիների առկայության ստուգումը։ Ուղևորության մշտադիտարկման համակարգը նախատեսված է երթուղուց էական շեղումները, երկարատև կանգառներն ու հնարավոր վթարները հայտնաբերելու համար։ Հավելվածից կարելի է կապվել աջակցության թիմի հետ, զանգահարել շտապ ծառայություններին կամ երթուղով կիսվել մտերիմների հետ։ Վարորդն ու ուղևորը միմյանց զանգում են վիրտուալ համարների միջոցով՝ առանց անձնական հեռախոսահամարները տեսնելու։ Ուղևորության ընթացքում ապահովագրված են վարորդի և ուղևորի կյանքն ու առողջությունը։

Հանդիպմանը ներկայացվել է նաև Yandex Armenia-ի տնտեսական դերը։ 2025 թվականին ընկերությունը պետական բյուջե է վճարել ավելի քան 9,5 մլրդ դրամ։ Այս գումարը ներառում է Yandex Armenia-ի ծառայությունների հարկերը, ինչպես նաև 3,4 մլրդ դրամ պետական տուրք՝ Yandex Go ծառայության միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների արտոնագրերի համար։ Տուրքը պահվում է ավտոմատ կերպով, ինչը պարզեցնում է գործընթացը վարորդների համար. նրանք անհրաժեշտություն չունեն ինքնուրույն հաշվարկել և փոխանցել այն։ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ ընկերությունը ՏՏ ոլորտի երկրորդ խոշոր հարկատուն է։

Քաղաքային տեղաշարժի մասին խոսելիս Մխիթարյանն անդրադարձել է քարտեզներին։ Ներկայացված տվյալներով՝ Yandex Maps-ով միայն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կազմվել է 54 միլին երթուղի։ Հավելվածում կարելի է հետևել հասարակական տրանսպորտի տեղաշարժին, ստանալ երթուղու քայլ առ քայլ ուղղորդում և իրական ժամանակում կիսվել գտնվելու վայրով։ Վարորդների համար հասանելի է նաև դպրոցներին մոտենալու մասին զգուշացումը։

Քննարկվող հաջորդ լուծումը լուսացույցի ազդանշանի փոփոխությանը մնացած ժամանակը ցուցադրելն է։ Մխիթարյանի խոսքով՝ դա կարող է օգնել վարորդին պլանավորել ընթացքը, իսկ ծառայությանը՝ ավելի ճշգրիտ գնահատել խցանումները։

Yandex Armenia-ն պատմել է նաև երկրի տաղանդների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների մասին։ ML School Armenia-ն, որի բացումը կազդարարեն մոտ օրերս, պատրաստելու է մեքենայական ուսուցման և ԱԲ ոլորտներում բարձրակարգ մասնագետների։ Իսկ Yandex Armenia Accelerator-ի միջոցով աջակցում են տեխնոլոգիական ձեռնարկատերերին և փոքր թիմերին՝ ռեսուրսների ու մենթորության միջոցով։

Հայաստանում սպասվող նորությունների թվում են նաև ռոբոտ-առաքիչները։ Մխիթարյանի խոսքով՝ Հայաստանում դրանց փորձարկումը նախատեսվում է սկսել մոտ ժամանակներս։

Yandex Armenia-ն Դուբայում գլխամաս ունեցող Yango Group միջազգային տեխնոլոգիական խմբի մաս է։ Խումբը գործում է աշխարհի հինգ տարածաշրջանի ավելի քան 35 երկրում և զարգացնում ավելի քան 20 տեխնոլոգիական ծառայություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել