Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրն իր ներդրումը կունենա ՀՀ-ում ավելի հասանելի և արդյունավետ առողջապահական համակարգի ձևավորմանը

Հոկտեմբեր 01,2026 12:22 Share

Պաշտոնապես մեկնարկել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխման իրականացմանը» Թվինինգ ծրագիրը։

Խորվաթիայի և Սլովենիայի հետ գործակցությամբ իրականացվող 1.5 մլն եվրո արժողությամբ ծրագիրը կաջակցի Առողջապահության նախարարությանը և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին՝ ամրապնդելու կառավարման, ինստիտուցիոնալ և գործառնական կարողությունները, ինչպես նաև զարգացնելու առողջության համընդհանուր ապահովագրության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ համակարգերը։

ԵՄ անդամ պետությունների հետ փորձի փոխանակման միջոցով ծրագիրն իր ներդրումը կունենա Հայաստանում ավելի հասանելի և արդյունավետ առողջապահական համակարգի ձևավորմանը` ի օգուտ Հայաստանի քաղաքացիների։

ՀՀ-ում ԵՄ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031