Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Արմավիրում. «ԲՄՎ»-ն ու «Մերսեդեսը» բախվել են իրար. կա 6 վիրավոր (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 05,2011 11:32

 

PrevPhoto
NextPhoto

Այսօր` դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան` ժամը 09.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքում` Երեւանյան փողոցի վերջնամասում, դեպի Բաղրամյան գնացող ճանապարհին, իրար են բախվել «ԲՄՎ» ու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: Բախման հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, 6 հոգի մարմնական տեղեկություններով տեղափոխվել են Արմավիրի հիվանդանոց:

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչները, ինչպես նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնի քննիչները: Դեպքի վայրում է նաեւ Արմավիրի ոստիկանության օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ` պարզելու վարորդների եւ հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:

Արդեն դեպքի վայր են բերվել քարշակ ավտոմեքենաները, որ վթարված մեքենաները տեղափոխվեն ոստիկանության Արմավիրի բաժնի տուգանային հրապարակ:

Վթարը տեղի է ունեցել բենզալցակայանի հարեւանությամբ: Բարեբախտաբար, բենզալցակայանի երկաթյա ճաղավանդակները կարողացել են պահել մեքենայի առաջխաղացումը, հակառակ դեպքում, հնարավոր է, մեքենան մխրճվեր բենզալցակայանի մեջ, ինչը կունենար էլ շատ ավելի լուրջ ողբերգական հետևանքներ:

 Մանրամասները` քիչ ավելի ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031