Լրահոս
Օրվա լրահոսը

«Համալսարանում էլ մոդուլային տրամադրություն է»

Դեկտեմբեր 16,2011 22:57

 Մոտենում է Ամանորը. մի շարք համալսարաններում իրենց ուրույն տեղն են գտել զարդարված տոնածառները: Չնայած ֆակուլտետներում առկա գեղեցիկ ու տրամադրություն հաղորդող տոնածառներին` ուսանողները այնքան էլ ոգևորված չեն: «Այս տարի ժամանակը չի բավականացնուն, նույնիսկ, մտածել Ամանորին պատրաստվելու համար: Տրամադրությունս այնքան էլ լավ չէ, չեմ զգում Նոր Տարվա շունչն առավել ևս ուսումնական հաստատությունում» ,- ասում է Մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Բադալյանը:  Խոստովանում է`  ֆակուլտետում տոնածառը մեկ շաբաթ է` ինչ տեղադրված է, բայց այնքան տարված է եղել քննություններով, որ միայն երեկ է նկատել այն:

Հայ-ռուս սլավոնական համալսարանի ուսանողուհի Անահիտ Խաչատրյանն առանձնապես չի նախապատրաստվում Ամանորին. աշխատում և մոդուլների է պատրաստվում:       «Աշխատավայրը արդեն զարդարել ենք, իսկ համալսարանում էլ մոդուլային տրամադրություն է»,- ասում է նա:

Ճարտարագիտական համալսարանի  ուսանող Արսեն Քիշմիրյանի խոսքերով, իրենց ֆակուլտետում դեռևս տոնածառ չի տեղադրվել: «Ամանորն այնքան էլ չեմ սիրում, իսկ իմ տրամադրությունն ինստիտուտում միշտ էլ տոնական է, անկախ նրանից տոնածառ կա, թե`  ոչ» : Սովորում է Ռադիոտեխնիկայի և կապի ֆակուլտետում:

ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի մի քանի ուսանողներ էլ պտտվում էին տոնածառի շուրջն ու լուսանկարվում: Ուսանողներից մեկի խոսքերով էլ, տոնածառն իրենց մանկությունն է հիշեցրել.«Չնայած քննական այս ծանր շրջանին մի քանի րոպեով ինձ մանուկ զգացի: Կցանկանայի նույնիսկ ներկա գտնվել տոնածառը զարդարելու այդ գեղեցիկ արարաողակարգին, բայց կարծես թե ուշացել եմ»: Իսկ ընկերուհին կողքից ավելացնում է.«Միայն չեմ հասկանում, թե ինչու են այս նապաստակի դիմակները դրված տոնածառի վրա: Իմաստ չեմ տեսնում. չէ° որ 2012-ը Վիշապի տարի է» :

 

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031