Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ անընդմեջ պարտությունը

Դեկտեմբեր 22,2011 10:13

Թուրքիայի Մարդին քաղաքում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային  առաջնությունն անհաջող է ընթանում Հայաստանի ազգային հավաքականի համար: Երեկ  մեր աղջիկները երրորդ անընդմեջ պարտությունը կրեցին՝ 0,5:3,5 հաշվով զիջելով  Հնդկաստանի ընտրանուն: Միակ ոչ-ոքին արեց երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես  եկող Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանը,  որը փոխարինում էր Մարիա կուրսովային, պարտություն կրեցին: Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Չինաստանը:  Մեր ընտրանին երկու թիմային միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում:
Այսօր՝ 5րդ տուրում, Հայաստանի քառյակն ուժերը չափում է թուրքերի հետ, որոնք  մինչեւ այժմ բավականին հաջող են հանդես գալիս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031