Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական փակուղին Հայ-Թուրքական հարաբերություններում

Հունվար 04,2012 14:05

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին 2011 թ. հոկտեմբերին Երեւան կատարած այցի ժամանակ հիմնական շեշտը դրեց այն կետի վրա, որ եթե մինչեւ տարեվերջ Թուրքիան չընդունի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան նրա դեմ սանկցիաներ կկիրառի:

Ռուսական մամուլում տեղ գտած արձագանքները այս զարգացման շուրջ անսպասելի էին շատերի համար, այդ թվում Հայաստանի,  քանի որ Ֆրանսիայի՝ այս հարցում գերակշռող դեր ստանձնելու ցանկությունը նշանակում է, որ վերջինս անտեսում է Ռուսաստանին: Այս քայլը բացատրվում է մի շարք պատճառներով, որոնցից են՝ Հայաստանում ֆրանսիական ներդրումների ծավալի մեծացումը, ատոմակայանի կառուցման աշխատանքներին մասնակցությունը եւ Ֆրանսիայում մոտակա ընտրություններին հայերի քվեները շահելու ցանկությունը:

Սարկոզիին, ի տարբերություն ԱՄՆ նախագահի, հաջողվեց իր խոսքին տեր կանգնող առաջնորդի տպավորություն ստեղծել եւ, անտեսելով Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացումը, օրինագիծը օրակարգ մտցրեց:

Ինչքան էլ որ Թուրքիայի հակազդեցության թիրախը Ֆրանսիան լինի, անուղղակի ձեւով դա նաեւ ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ընթացքին:

Մարսել կատարած այցի ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Թուրքիան ինքն իրեն  համարում է եվրոպական երկիր, եւ հետեւաբար, ինչպես որ Գերմանիան ծնկի իջավ Լեհաստանում՝ Հոլոքոսթի զոհերի հուշարձանի առջեւ, այնպես էլ Թուրքիան, ինչպես որ հարիր է եվրոպական երկրին՝ ցեղասպանության հուշարձանի առջեւ ծնկի պետք է իջնի, եւ սա կախված է թուրք ժողովրդի կամքից, ինչպես նաեւ իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիային՝ նշելով, որ վերջինս ամենաշատն է կիսում իր ցավը:

Այս գործընթացում ընդգրկված կողմերի մոտեցումները որոշակի ակնարկներ են պարունակում հարցի լուծման շուրջ եւ այս պատճառով լրջորեն պետք է դրանք վերլուծել: Իր Մարսելյան այցի ժամանակ Սարգսյանի ակնարկները տարբերվում էին ցեղասպանության վերաբերյալ ընդունված տեսակետներից, եւ բխում էին ավելի շատ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղ գտած վերջի փոփոխություններից եւ տարածաշրջանում Եվրոպական երկրների աճող ազդեցությունից: Կովկասում ԱՄՆ-ի ազդեցության ամրապնդման հետ մեկ տեղ նկատվում է Եվրոմիության ավելի ագդեցիկ դիրքորոշումը միջպետական բանակցություններում ու կոնկրետ ծրագրերում: Սա նշանակում է Հայաստանի ու Եվրոմիության միջեւ կապերի սերտացում եւ երկկողմանի հարաբերությունների բարելավում: Այս քայլերը վկայում են Հայաստանի ու Եվրոմիության միջեւ համագործակցության զարգացման մասին: Նոյեմբերին Հայաստանը դեսպանատներ բացեց Նիդերլանդներում, Չեխիայի հանրապետությունում, Դանիայում ու Լատվիայում եւ պայմանագրեր ստորագրեց այս երկների հետ երկկողմ հարաբերություններ ձեւավորելու վերաբերյալ: Հայ դիվանագետների Եվրոպական երկրներ  այցելությունների ընթացքում հիմնական շեշտը դրվում է հարաբերությունների զարգացման վրա: Սարգսյանը նաեւ այցելեց Հռոմի Պապին, նշելով Վենետիկի ու Էջմիածնի միջեւ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Թուրքիայի մոտեցումը

Հայաստանի՝ եվրոպական երկրների հետ տնտեսական համագործակցությունը տարբեր ոլորտներում նաեւ նպատակ է հետապնդում արծարծել Թուրքիայի եւ Իրանի հետ կապված Հայաստանի մտահոգոությունները: Հայաստանը հայտարարել է, որ չեզոք դիրք է գրավելու Իրանի դեմ հնարավոր գործողությունների դեպքում, սակայն լրացուցիչ քայլերի է դիմել՝ մտավախություն ունենալով, որ հարավային սահմանը նույնպես կարող է փակվել: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նույնպես նշել է, որ այս վտանգի դեմ միջոցներ պետք է ձեռնարկվեն եւ որ համապատասխան դերակատարողների հետ պետք է բանակցել: Ավելին, Վրաստանի հետ հարաբերությունները լավացման փուլում են բազմաթիվ տնտեսական համագործակցության նախաձեռնությունների միջոցով: Վերջին զարգացումները կենտրոնացրեցին Եվրոպայի ուշադրությունը տարածաշրջանի վրա, եւ հիմա շատ փորձագետներ նշում են, որ բացի նախկին սովետական երկիր լինելուց, Հայաստանի վրա ազդեցություն ունի արեւմտյան լոբբին: Թուրքիան բուռն քննարկման թեմա էր Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, ինչը զգալիորեն ազդեցություն ունեցավ քվեարկության արդյունքների վրա: Հայաստանում ու Ֆրանսիայում Թուրքիայի դեմ քննադատությունները այլ կերպ են դիտարկվում թուրքական մամուլում, քանի որ Հայաստանի իշխանությունները Հայաստանում ընկալվում են որպես պատասխանատու դերակատար, ով գործադրեց ամեն ջանքերը Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար: Սակայն Թուրքիայի արձագանքները ներկայացվում են որպես թուրքական համառություն եւ, որ իբրեւ վերջինս խաղաղություն չի ուզում, ինչը տպավորություն է ստեղծում, որ Թուրքիան ագրեսիվ կողմն Է:

Պետնախարար Էգեմեն Բաղըշի արձագանքը Սարգսյանի մարսելյան ելույթին Հայաստանի մամուլում մեկնաբանվեց որպես ագրեսիվ, իսկ Մեջլիսի խոսնակ Ջեմիլ Չիչեքի քննադատությունը դատապարտվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից՝ մեկնաբանելով, որ սա Թուրքական  կլիշե ճառերից է, որը մնում է անփոփոխ:

Թուրքիային այժմ անհրաժեշտ է փոխել իր մոտեցումը եւ հանդես գալ այլընտրանքային տեսակետներով, որոնք կհաստատեն, որ Թուրքիան ագրեսիվ չէ: Առաջին քայլը Հայաստանը ճանաչելն ու հասկանալն է: Այլեւս Հայաստանը Թուրքիայի համար Ապրիլի 24-ի եւ ֆրանսիական քաղաքական քայլերի հետ ասոցացվող երկիր չպետք է լինի: Այս երկրի ներքին եւ արտաքին փոփոխությունները պետք է լրջորեն վերլուծվեն եւ մոտեցման նոր ձեւ պետք է մշակվի: Նաեւ պետք է հաշվի առնել այս երկրի ներքին հավասարակշռումը: Երկու կողմերի միջեւ երկխոսություն ստեղծելու համար պետք է հրաժարվել երկկողմ  ոչ կառուցողական հայտարարություններից: Թուրքիան պետք է լուրջ քայլեր ձեռնարկի՝ ցույց տալու, որ այն ագրեսիվ երկիր չէ: Միայն այսպես կարելի է չեզոքացնել երրորդ երկրների միջամտությունը գործընթացին:

Մեհմետ Ֆաթիհ Օզթարսու

Թարգմանություն՝ Արմինե Ավետիսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031