Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նորք–Մարաշում ամբողջովին այրվել են «Տոյոտա Կորոլա», «Տոյոտա Պրադո» և «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 05,2012 12:19

Այսօր՝ հունվարի 5-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հակաճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորք–Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի թիվ 228 տան ավտոտնակում։

Դեպքի վայր են մեկնել Երևանի հրշեջ ծառայության 3 մարտական հաշվարկ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջները գրեթե 2 ժամից ավելին պայքարում էին կրակը մարելու համար, քանի որ մարելուց հետո հայտնվում էր հերթական կրակի օջախը։

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, և այրվել է միայն ավտոտնակը, որտեղ էլ կայանված են եղել «Տոյոտա Կորոլա» մակնիշի 600 ՕՍ 06, «Տոյոտա Պրադո» մակնիշի 60 ՕԼ 006 և «Պորշ Կայեն» մակնիշի 60 ՈՍ 006 համարանիշի ավտոմեքենաները, որոնք ամբողջությամբ այրվել էին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, թե տանտերերը բացակայում են հանրապետությունից, և , ըստ նախնական տեղեկությունների, կրակի պատճառը եղել է ավտոմեքենաների մոտ եղած սառնարաններից առաջացած էլեկտրաէներգիայի թույլ միացումը։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031