Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Անջելինա Ջոլին ֆիլմ է նկարահանում՝ իր գրած պատմվածքի հիման վրա

Հունվար 06,2012 18:31

Անջելինա Ջոլին առաջին անգամ իր ուժերը փորձում է որպես ռեժիսոր՝ «Արյան եւ մեղրի երկիրը» դրամայում, որի սցենարի հեղինակն էլ է ինքը:

36 – ամյա դերասանուհին նկարահանում է ֆիլմ՝ բոսնիացի սերբ զինվոր Դանիելի եւ մուսուլման արտիստ Այլայի մասին, որոնք հայտնվում են հակամարտող կողմերում՝ 1992-ին բոսնիական պատերազմի ժամանակ:

Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին նաեւ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է, եւ այդ առաքելությամբ եղել է շատ երկրներում, այդ թվում՝ նաեւ Բոսնիայում: Նա այդ մասին պատմվածք էր գրել իր ամսագրում:

«Ես տեսել էի, թե ինչպես է հասարակությանը վնասել պատերազմը,- The star-ին տված հարցազրույցում ասել է Անջելինա Ջոլին:- Ես երբեմն գրում էի ամսագրերում: Այժմ ուղղակի որոշեցի դա անել այլ ձեւով: Սա լավ առիթ է ինձ համար ի վերջո հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել բոսնիական պատերազմի ժամանակ, քանի որ ես 17 տարեկան էի, երբ այն տեղի էր ունեցել»:

Սցենարի առանցքում պատերազմի բռնություններն են՝ կնոջ տեսանկյունից:  Ցուցադրվում են կանանց բանտում գտնվող Այլան եւ այլ բանտարկյալները, որոնց մեծամասնությունը սեռական դաժան վերաբերմունքի է ենթարկվում իրենց պահնորդների կողմից: Դրանցից մեկն էլ Դանիելն է, որն ընկերություն է արել Այլայի հետ մինչեւ հակամարտությունը, եւ այժմ նա բանտարկված է ու նրանք պետք է ապրեն նոր իրականության մեջ, որը փոխել է ամեն ինչ:

Ջոլիի ամուսինը՝ Բրեդ Փիթը, համոզել էր նրան հրապարակել իր պատմվածքը: «Բրեդը մի օր կարդաց այն, եւ ասաց, որ շատ լավն է»,- պատմել է Ջոլին՝ հավելելով, թե պատմվածքի հիման վրա կինոնկար նկարահանելու գաղափարը խենթ էր:

Ֆինանսավորումը խնդրահարույց էր, այնպես որ՝ Ջոլին ու Փիթն են ներդրել ֆիլմի համար պահանջվող գումարի, ըստ ասեկոսեների՝ 13 մլն դոլարի մեծ մասը:  Նա բացատրել է, թե այսպես վարվելով եւ դառնալով ռեժիսոր, վերահսկողություն ունի կինոնկարի նկատմամբ եւ կարող է օգտագործել նախկին Հարավսլավիայի դերասաններին, որոնք վերապրել են պատերազմը, ինչպես նաեւ՝ նկարահանել կինոնկարի երկու տարբերակներ՝ անգլերեն եւ բոսներեն-խորվաթերեն-սերբերեն:

«Նրանց համար սա ոչ միայն կինոնկար է: Նրանց համար սա անձնական է, սա մի տուն է, որտեղ նրանք դեռ ապրում են,- ասել է Ջոլին:- Դեռ ատելություն կա, դեռ շատ բան կա վերականգնելու: Դեռ այնքան թարմ են վերքերը»:

Ջոլին ավելի քիչ է մտահոգված կինոնկարի առեւտրային ներուժով, քան դրա ունակությամբ՝ կրթելու եւ տեղեկացնելու, եւ փոխանցելու իր ուղերձը դիտողներին:

Դերասանուհին նաեւ զրուցել է լրագրողների հետ, որոնք լուսաբանել են պատերազմը Բոսնիայում.  «Սրանք ամենախորը զրույցներն էին լրագրողների հետ, որոնք երբեւէ ունեցել եմ իմ կարիերայի ընթացքում: Շատ հաճելի է կենտրոնանալու ինչ որ այլ բանի վրա, որը գիտենք, թե շատ ավելի կարեւոր է, քան մնացած բաները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031