Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանները խաթարել են «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը եւ ընկերությանը հասցրել էական վնաս

Հունվար 15,2012 17:48

«Թեղուտ» ՓԲ ընկերությունը  Aravot.am-ին ուղարկված հաղորդագրության մեջ տեղեկացնում է.

2012 թ. հունվարի 15-ին ժամը 14:40-17:00 սահմաններում մոտ 200 հոգուց բաղկացած անձանց մի խումբ հավաքվել է «Թեղուտ» ՓԲԸ տարածքներին հարակից տարածքներում: «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության ներկայացուցիչները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները նախազգուշացրել են վերոհիշյալ խմբի անդամներին, որ առանց թույլտվության «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելով՝ նրանք կխախտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Վերոհիշյալ խումբը տարբեր վայրերից մոտեցել է «Թեղուտ» ՓԲԸ տարածքի սահմանանշումներին` փորձելով խախտել այն: «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայությունը ընկերության այլ աշխատակիցների օժանդակությամբ, գործելով ՀՀ օրենսդրությամբ և «Թեղուտ» ՓԲԸ կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում մասնակցել է ապօրինի գործողությունների ծավալումը «Թեղուտ» ՓԲԸ տարածքում կանխելուն ուղղված գործողություններին:

Ապօրինի գործողությունների հետևանքով խաթարվել է «Թեղուտ» ՓԲԸ բնականոն գործունեությունը. ընկերությանը հասցվել է էական վնաս, և այժմ ընկերության իրավաբանական ծառայությունն ուսումնասիրում է այդ վնասի վերականգման առարկայով հայցի (հայցերի) ներկայացման հնարավորությունը:

«Վալլեքս» խմբի ընկերությունների

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031