Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Բաքու

Հունվար 31,2012 11:28

ԱՀԿ գործող նախագահի` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Ադրբեջան:

Փեդրեյք Մերֆին հայտարարել է` հնարավոր է Բաքվում քննարկման առարկա դառնան Ադրբեջանից հնչող այն կոչերը, թե Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությունից հեռացնել Ֆրանսիային, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:

CNN Turk հեռուստատեսության եթերում նման հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` ասելով, թե Սենատի վերջին որոշումը խոսում է Ֆրանսիայի կողմնակալության մասին:

ԵԱՀԿ-ի նախագահողի (Իռլանդիա)` Հարավային Կովկասում հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Փեդրեյք Մերֆին անցած շաբաթ այցելել էր Հայաստան։

Ազատություն Ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031