Լրահոս
Օրվա լրահոսը

Նուռնուսի կամրջի տակ հայտնաբերվել է մի տղամարդ. ինքնասպանությո՞ւն է, թե՞ դժբախտ պատահար (լրացված)

Փետրվար 02,2012 14:03

Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հակաճգնաժամային կենտրոն: Հայտնել են, որ Կոտայքի մարզում գտնվող Նուռնուսի կամուրջի տակ տղամարդ է ընկած ու նրան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս պահին ժամանել են Հայաստանի փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարարները, որոնք ձորից դուրս բերեցին վիրավոր մի տղամարդու, ում շտապօգնության ավտոմեքենան մարմնական վնասվածքներով տեղափոխեց Աբովյան բժշկական կենտրոն։ Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև դատաբժիշկը, փորձագետը։ Այս պահին ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի բաժնի քննչական բաժնի քննիչը։

Գ. Շամշյանը հայտնել է, որ ձորից դուրս բերված անձը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Կոտայքի մարզի բնակիչ Վահան Ղազարյանն է։ Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ տղամարդն ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել Նուռնուսի կամրջից, և բարեբախտաբար ողջ է մնացել, սակայն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Կատարվածն ինքնասպանությո՞ւն է, թե՞ ոչ, պետք է պարզի քննչական մարմինը։

Քիչ առաջ Գագիկ Շամշյանը հայտնեց «Առավոտին», որ Աբովյանի հիվանդանոցից «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին այդ տղամարդը մահացավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829