Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՊՄԿ տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Օգոստոս 30,2026 16:32 Share

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն խորը ցավով տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ընկերության բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանքաքար  տեղափոխող մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է։

Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են իրավասու պետական մարմինները։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են։

ԶՊՄԿ-ն, իրավասու մարմինների իրականացվող քննությանը զուգահեռ, կանցկացնի նաև ներքին հետաքննություն՝ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով։

Ընկերությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած աշխատակցի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

Ընկերությունն իր բոլոր աշխատակիցներին և կապալառուներին խստագույնս հորդորում է պահպանել անվտանգության բոլոր կանոնները։

ԶՊՄԿ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել