
Դատական նիստը սկսվեց դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ ՝ Տիգրան Առաքելյանի պաշտպան, ՀՀ փաստաբանական պալատի անդամ Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար դիմել ՀՀ փաստաբանական պալատին:
Դատավորը նաեւ ասաց, որ նախորդ նիստին դատարանից հեռացված Տիգրան Առաքելյանի նկատմամբ դատարանի որոշմամբ սանկցիան «ժամային առումով» շարունակվում է: Փաստաբան Վահե Գրիգորյանը փորձեց հստակեցնել. «Անկախ նրանից, թե ինչ որոշում ընդունեցիք, պաշտպանական կողմը հակված է արդյունավետ աշխատելու: Ինչ վերաբերում է ժամային առումով կայացրած որոշմանը, ապա չի հրապարակում, թե ինչ ժամերի մասին է խոսքը: Դատարանը չի կարող անորոշ ժամային սանկցիա կիրառել»:
Պաշտպան Ստեփան Ոսկանյանն էլ անհրաժեշտ համարեց, որպեսզի նիստն անցնի Տիգրան Առաքելյանի մասնակցությամբ: Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը նկատեց .«Սանկցիան ինքնանպատակ չպիտի լինի»;
Կարդացեք նաև
Դատավորը պատասխանեց, որ խոսքը 3,5 ժամով կիրառված սանկցիայի մասին է:
Պաշտպան Վահե Գրիգորյանը միջնորդեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի, եւ հայտնեց, որ ունի ինքնաբացարկի միջնորդություն ու անհրաժեշտություն կա իր պաշտպանյալի հետ խորհրդակցելու: Հայտարարվեց 15 րոպե ընդմիջում, եւ Վահե Գրիգորյանը տեսակցեց իր պաշտպանյալի հետ: Նա կրկին պնդեց իր միջնորդություն՝ հետաձգել 2 օրով դատական նիստը, նաեւ միջնորդեց, որ իրենց տրամադրվեն նախորդ դատական նիստի ձայնագրառումները: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Նկատենք, որ ՀԱԿ վերնախավից դատական նիստին հետեւում էր ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Փետրվարի 7-ին կշարունակվի ՀԱԿ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































