«Միասնական համայնք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, Սևան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Վահրամ Գևորգյանը ընտանիքի հետ քվեարկեց թիվ 20/23 ընտրական տեղամասում։
Լրագրողի հարցին, թե հանուն ինչի է քվեարկել, Վահրամ Գևորգյանը պատասխանեց. «Քվեարկեցի, որպեսզի միասին տեր կանգնենք մեր համայնքին»։



















































