
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը մտահոգություն է հայտնել. «Նախորդ անգամ շատ բաներ որոշակիացվել էին եւ այսօր կարծես պետք էր առաջ գնալ։ Սակայն դարձյալ սկզբին ենք վերադառնում։ Հաջորդ հանդիպմանն էլ կգա մեկ ուրիշն ու մի այլ բան էլ նա կասի։ Չի կարելի մոռանալ նաեւ այն խարխուլ տներում բնակվողների մասին, անտեսել նրանց շահերը»:
Նշենք, որ տարածքի զգալի մասը զբաղեցնող նախկին խարխուլ բնակֆոնդի սեփականատերերը, որոնք նույն տարածքում բնակարան ստանալու մասին կառուցապատողի հետ արդեն պայմանագիր ունեն կնքած եւ այստեղ նախկինում հախուռն տեղակայված ավտոտնակների տերերի հետ համապատասխան փոխհատուցում են ստացել, կողմ են եղել օր առաջ շինարարությունն սկսելուն, ապա հարեւան շենքերի բնակիչները շարունակել են դեմ արտահայտվել շինարարությանը։

Կարդացեք նաև
Նարեկ Սարգսյանը նշել է, որ տարածքում իրացվում է 9000քմ տարածք, արդյունքում՝ 2000 քմ-ի հաշվին կկառուցվեն նոր ճանապարհներ, որոնք կարեւոր նշանակություն ունեն ներքին սպասարկման համար, առնվազն 3000 քմ-ն կլինի կանաչ գոտի, եւս 1000 քմ-ը՝ ծերերի համար տարածքներ. «Արդյունքում այդ հատվածը, որը չի ունեցել բակ, նոր տարածություն կշահի՝ ի հաշիվ կառուցվելիք շենքի»,- ասել է Նարեկ Սարգսյանն, ավելացնելով, որ սա տարածքի բնակիչների, նրանց երեխաների շահերից է բխում, հին ֆոնդը քանդվելու է, եւ մարդիկ նորմալ բնակարաններ, խաղահրապարակներ են ստանալու:
Նարեկ Սարգսյանը բնակիչների ներկայացուցիչներին նաեւ տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ կառավարության որոշման, կառուցապատողն ունի ոչ միայն տեղում նոր մանկապարտեզ կառուցելու պարտավորություն, այլեւ իրացված տարածքի բնակիչների բնակարանների եւ ավտոտնակների փոխհատուցման խնդիր:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության


















































