Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ «Շիրակ» հյուրանոցում. ամբողջովին այրվել է կառավարչի սենյակը

Փետրվար 03,2012 10:18

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 2-ին, ժամը 23.30-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության հակաճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող «Շիրակ» հյուրանոցում ուժեղ ծուխ է առաջացել, կան կասկածներ, որ հնարավոր է նաև տեղի ունենա հրդեհ։

«Շիրակ» հյուրանոց էին ժամանել ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ։ Հրշեջները դեպքի վայր են ժամանել 3 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք տեխնիկայով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտ 1 ժամից ավելին հրշեջները հետախուզական աշխատանքներ էին կատարում հյուրանոցի ներսում՝ պարզելու համար կրակի օջախի վայրը։ Վերջապես նրանց հաջողվեց հայտնաբերել, որ ծուխն առաջացել է 3-րդ հարկում գտնվող հյուրանոցի կառավարչի սենյակից առաջացած կրակից։ Այն ամբողջովին մարվեց և մեկուսացվեց:

Ըստ դեպքի վայրում հավաքված հրշեջների՝ այրվել է մոտ 30 քմ տարածք։

Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվեց Երևանի ՃՈ աշխատակիցների կողմից։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Արդեն նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829