Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար ծննդատան դիմաց. տաքսին բախվել է 2 ավտոմեքենաների (Ֆոտոշարք)

Փետրվար 03,2012 20:52
PrevPhoto
NextPhoto

Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Դեյվու Նեքսիա» մակնիշի Տ 5162 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հերացի փողոցում՝ ծննդատան դիմաց, բախվել է մայթեզրին կայանված «Մերսեդես ՄԼ-320» մակնիշի 13 ՏՍ 853 համարանիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի 30 ՕՍ 736 համարանիշի ավտոմեքենաներին։

Վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ տաքսու մեջ եղած ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը։ Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829