Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Աղջիկ եմ ուզում»

Փետրվար 17,2012 17:21

Նա գրանցված է բազմաթիվ ծանոթությունների կայքերում, բայց միշտ ասում է, որ դա զուտ իր աշխատանքի համար է արվել. խոսքն այն տղամարդկանց մասին է, որոնց աշխատանքի բնույթն օրինակ քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտն է, կամ աշխատում է որպես տնտեսագետ, կամ էլ տնօրենի պաշտոն է զբաղեցնում որեւէ բանկում եւ այլն:

Առաջին հայացքից թվում է, թե սա զուտ կախվածություն է սոցիալական կայքերից, սակայն իրավիճակի ուսումնասիրության արդյունքում հոգեվերլուծողները հանգել են եզրակացության, որ նման տղամարդիկ ուղղակի կնամոլ են:

Գաղտիք չէ, որ ոչ ճարտարապետը ծանոթությունների կայքում աշխատանքային հետաքրքրություններ կգտնի, ոչ էլ տնտեսագետը կտեղեկանա սղաճի ու ինֆլյացիայի մասին, բանկիրն ու տնօրենն էլ հաստատ իրենց ենթականերին ծանոթությունների կայքերի միջոցով հանձնարարություններ, դիտողություններ չեն անի ու ժողովներ չեն հրավիրի:

ԱՄՆ-ում սոցիոլոգիական կենտրոններից մեկի անցկացրած հարցմանը՝ ինչո՞ւ եք գրանցվում ծանոթությունների կայքում, տարբեր ոլորտներում աշխատող տղամարդիկ պատասխանել են՝ աղջիկ եմ ուզում, իսկ դա տղամարդկանց կնամոլությունը բնութագրող չափանիշներից է:

Կնամոլ տղամարդիկ սովորաբար երբեք չեն փոխվում, դա մարդու բնույթն է, ու այդ «արատի» դեմ տերը ոչինչ անել չի կարող, Aravot.am-ի հետ զրույցում նշում է հոգեբան Լիլիթ Սարգսյանը շեշտելով, որ կնամոլներից պետք չէ զգուշանալ, որովհետեւ նրանք վատ արարքների, դավաճանության ընդունակ չեն՝ «Դե ինչ դավաճանության մասին է խոսքը, եթե մարդը կնամոլ է: Նախ պետք է հավատարիմ լինել, որ կարողանալ դավաճանել, բայց կնամոլների համար հավատարմությունն ու դավաճանությունը խորթ բաներ են. կնամոլի հետ ամուսնացողն ուղղակի պետք է ընդունի այդ մարդուն այնպես, ինչպես որ նա կա: Նա անկախ իրենից է նայում կողքի կանանց, անկախ իրենից է ոգեւորվում եւ հիանում օտար կանանց բարեմասնություններով, նրա ոտքերը դողում են, երբ նոր ու գեղեցիկ կին է հայտնվում իր շրջապատում ու նա «ուշագնաց» կլինի, եթե այդ կնոջն «իրենով» անելու փորձեր չանի: Կնամոլը հաճույք է ստանում անընդհատ նոր կանանց գտնելով, զվարճանալով: Որպես կանոն այս տղամարդկանց մոտ հարաբերությունները շատ արագ են զարգանում ու նույնքան արագ էլ ավարտվում են, որովհետեւ վերջինները վախենում են այն փաստից, որ իրենց հարաբերությունները կարող են հանկարծ լրջանալ: Չնայած կանանց մոտ ունեցած իրենց հաջողություններին՝ իրականում կնամոլ տղամարդիկ վախենում են կանանցից»:

Պարզվում է՝ կնամոլ տղամարդիկ շատ ռոմանտիկ են. հոտավետ մոմերով զարդարված երեկո, մեղմիկ երաժշտություն, գինի, ծաղիկներ, ծովափ, նվերներ եւ այլն, այս է նրանց «պատկերը»: Լ. Սարգսյանի մեկնաբանմամբ՝ կնամոլը սիրում է հաճույք պատճառել, նա կնոջը գրավելու համար ուշադրություն է դարձնում ամեն մանրուքի՝ օծանելիքի գրգռիչ հոտից մինչեւ անգամ ծխախոտի ընտրությանը: «Նրանք շատ կոկիկ մարդիկ են, ծիծաղելի է, բայց անգամ իրենց գուլպաների հարցում բծախնդիր են, նույնիսկ ծխախոտի չափսն ու գույնն են հարմարեցնում իրենց հագուստին, ու կանանց «որսի» դուրս գալու ժամանակ սովորաբար շեշտը դնում են հենց իրենց հանդերձանքի վրա: Բոլոր կանայք էլ սիրում են կոկիկ տղամարդկանց, ու հենց այստեղ է, որ կնամոլների բախտը բերում է: Կնամոլները նաեւ սիրահարվում են ու ի դեպ ամեն անգամ նորովի: Անընդհատ սիրահարված լինելը նրանց բնորոշ հատկությունն է: Ամեն նոր կնոջ հետ, նրանք նորանոր զգացողություններ են ունենում: Կնամոլները արկածախնդիր տղամարդիկ են, բայց սերը միշտ նրանց հոգում լիքն է ու բոլորին հերիքում է»,-եզրափակեց Լ. Սարգսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829