Մենք բազմիցս արձագանքել ենք, երբ հանրային խոսքում կանանց վարքագիծը գնահատելու կամ նրանց գործողությունները բացատրելու համար անտեղի և կարծրատիպային կերպով օգտագործվել են գենդերային դերեր ու «կանացի» կամ «մայրական» բնազդի մասին պատկերացումներ։
Այս անգամ ևս անհրաժեշտ ենք համարում ընդգծել՝ «մայրական բնազդը» որպես բացատրություն կամ չափանիշ օգտագործելը ոչ միայն անտեղի է, այլև կնոջը թիրախավորում է հենց իր գենդերային դերի միջոցով։
Բռնության կամ վտանգի իրավիճակում կնոջ վարքագիծը չի կարող գնահատվել հասարակության կողմից թելադրվող «մայրական» կամ «կանացի» վարքագծի չափանիշներով։ Կինը չպետք է դառնա տեղի ունեցածի համար պատասխանատվության կրող այն պատճառով, որ նա կին է կամ մայր։
Գենդերային կարծրատիպերի և կանանց թիրախավորման ցանկացած դրսևորում անընդունելի է։
Կարդացեք նաև
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա



















































