Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն Հայաստանին կոչ է արել ընտրություններն անցկացնել միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական չափանիշներին համապատասխան

Փետրվար 28,2012 10:23 Share

Photo: Mediamax

ԵՄ-ն ընդգծում է Հայաստանում 2012-ի մայիսին կայանալիք խորհրդարանական եւ 2013-ի կայանալիք նախագահական ընտրությունները  միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու կարեւորությունը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ԵՄ Խորհրդի փետրվարի 27-ի նիստի արդյունքում հավանության արժանացած եզրակացությունում ասվում է, որ ԵՄ-ն ուշադրությամբ հետեւելու է նախընտրական զարգացումներին Հայաստանում:

“ԵՄ-ն Հայաստանին կոչ է անում շարունակել բարեփոխումները ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման, դատական համակարգի անկախության բարձրացման, քաղաքական  բազմակարծության խթանման, ԶԼՄ-ների ազատ եւ հավասար հասանելիության, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ”,- ասվում է ԵՄ Խորհրդի եզրակացությունում:

Փաստաթղում նշվում է, որ ԵՄ-ն կարեւորում է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը եւ ողջունում դրա դեմ պայքարին հավատարիմ լինելու վերաբերյալ Հայաստանի հայտարարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել