Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզում փակ ավտոճանապարհներ կան

Մարտ 03,2012 09:22

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ի, ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Արագածոտնի մարզի Սիփան և Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր, Վերին Գետաշեն-Մադինա գյուղերի ավտոճանապարհները :

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Ալագյազ, Թթու Ջուր, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Չքնաղ, Ձորագլուխ, Վարդենուտ, Ջրամբար գյուղերի ավտոճանապարհները:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

***
Մարտի 3-ի, ժամը 09.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսքի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031