Լրահոս
Օրվա լրահոսը

«Միցուբիշի պաջերո»–ն գլորվել է ձորը. մահացածին և վիրավորներին ձորից դուրս են բերել ոստիկաններն ու փրկարարները (ֆոտոշարք)

Մարտ 03,2012 12:33 Share

Այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչ, 38-ամյա Վարդուշ Կարապետյանը, վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 14 ՕՏ 756 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Մեղրի ավտոճանապարհի 321-րդ կմ–ի հատվածում՝ դեպի Մեղրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը։

Վթարի հետևանքով Վ. Կարապետյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ, նրա տղան՝ 21-ամյա Հարություն Կարապետյանն ու Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ 31-ամյա Արթուր Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի քաղաքային հիվանդանոց։ Մահացածի դին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Քաջարանի փրկարարները։ Տեղում է նաև ոստիկանության Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Գևորգ Գասպարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արմեն Հայրապետյանը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ հավանաբար փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում կհարուցվի քրեական գործ ՀՀ Քրօր–ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է  մարդու մահ) հատկանիշներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031