Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիան ընտրություններում առավելություն է շահել (Տեսանյութ)

Մարտ 03,2012 18:36 Share

«Կոալիցիոն կուսակցությունները արդեն առավելություն են շահել՝ զինելով որոշ մեծամասնական թեկնածուներին ադմինիստրատիվ լծակներով, փողի մասին էլ չեմ խոսում ու բաժանել են 40 ընտրատարածքները: Անկախ թեկնածուների կուսակցական պատկանելությունից շատ դժվար է լինելու մարտնչել իշխանությունների կողմից հովանավորվող իշխանական թեկնածուների հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ըստ նրա ընտրական պայմանները հավասար չեն. « Որովհետեւ մեծամասնական իշխանական թեկնածուն ձայների հունձ է անելու ոչ միայն իր համար,այլեւ այն կուսակցության, որը զինել է իրեն փողով ,հովանավորչությամբ»:

Ինչ վերաբերում է սոցիոլոգիական վերջին հարցումներին, որոնց համաձայն հիմնական ընտրապայքարը ընթանալու է ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿ միջեւ, իսկ մյուս կուսակցությունների ԱԺ մտնելու հնարավորությունները մեծ չեն՝ ոչ ավելի քան 5 տոկոս, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Չեմ կարծում, որ սոցիոլոգիական հարցումները Հայաստանում արժանահավատ են, լավ հասկանում եմ, թե պատասխանների անկեղծությունն ինչ աստիճանի կարող է լինել, իսկ պատասխաններն անկեղծ չեն»:


Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031