Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք պատրաստվում մեր բաճկոններին աստղեր փակցնել»

Մարտ 03,2012 21:42

«Օրինաց երկիր» կուսակցությունը, անդամակցելով ԵԺԿ-ին, որոշել է «աստղային» իմիջ ձեռք բերել եւ իր հին տարբերանշանը փոխելով՝ ՕԵԿ անվան գլխավերեւում 7 աստղ ավելացնել՝ դառնալով, այսպես ասած «7 աստղանի» կուսակցություն:

Հաշվի առնելով, որ «Ժառանգությունը» նույնպես ԵԺԿ անդամ է, Aravot.am-ն այդ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց, թե չե՞ն պատրաստվում իրենք էլ աստղիկներ փակցնել իրենց բաճկոններին կամ տարբերանշանը փոխել: Նա պատասխանեց. «Ոչ, մենք ԵԺԿ անդամ ենք դարձել մեր տարբերանշանի, արժեքների, մեր կուսակցական ինքնության միջոցով: Չենք պատրաստվում մեր բաճկոններին աստղեր փակցնել: Եվրամիության աստղերը պետք է փակցված լինեն մեր օրենքների վրա՝ ի դեմս  եվրոպական արժեքների, քաղաքացու իրավունքների անվերապահ հարգման եւ իրավական սոցիալական պետության արժեքների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031