Լրահոս
Օրվա լրահոսը

«Շահադիտական նպատակներ չունեմ» 18-ամյա բլոգեր

Մարտ 06,2012 18:27

18-ամյա Արթուր Արզումանյանը սովորում է Հայաստանի պետական  ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի  2-րդ կուրսում: Բնակվում է Գյումրիում:  «Ինձ շատ է հետաքրքրում իմ շրջապատը՝ նորություններ, ծրագրեր, հետաքրքիր խնդիրներ: Իմ նախասիրություններից ելնելով՝ որոշեցի ստեղծել մի անկյուն, որտեղ  կարող եմ տարածել հետաքրքիր նորություններ իմ ընկերներին և մտերիմներին,  օրերից մի օր  էլ բացվեց բլոգս` arturblog-ը» :

Արթուրի բլոգում տեղադրվում են նյութեր, որոնք ինչ-որ չափով օգնում են ընթերցողին և ամենակարևորը՝ բարձրացնում են այցելույի տրամադրությունը: Կայքի վրա մենակ է աշխատում: «Մեկնաբանություններում մինչ այժմ վատ կարծիքներ կամ դժգոհություններ չեմ տեսել:  Հիմնականում հարցեր են, որոնք համակարգչի կամ ծրագրերի հետ են կապված»,- ասում է Արթուրը:
«Երբ  նյութ եմ ավելացնում, չեմ մտածում, թե ինչ օգուտ կլինի ինձ, մտածում եմ՝ կհետաքրքրի՞ արդյոք այն ընթերցողին: Շահադիտական նպատակներ չունեմ: Բնավորությամբ սանգվինիկ եմ՝ հետաքրքրասեր, նպատակասլաց, վճռական, համարձակ»,- ասում է նա: Պատմում է՝ վերջերս տեղի ունեցավ մի մրցույթ. կայքից օգտվողները նկարներ էին ավելացնում այնտեղ, իսկ մյուսները գնահատում էին նկարները:  Հաղթեց ամենաշատ գնահատականներ ունեցող մասնակիցը, ով, որպես պարգև, ստացավ դրամական մրցանակ: Արթուրմ ասում է՝ նպատակներ շատ ունի,  երազանքն էլ կապված է  կայքը հետ, ուզում է այն բարգավաճի և լավ ապագա ունենա:

 

Հարություն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031