«Այն կերպ, ինչ կերպով հասանելի է դառնում, թե մենք ինչ ենք ուտում, ինչ ենք անում։ Իր կալանավորման հաջորդ օրը պետք է տեղի ունենար այդ համախմբումը, պետք է տեղի ունենար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և ներկայությամբ։ Բայց հիմնական կարևոր պատճառը դա չէ»,-հարցին՝ ինչպե՞ս է իշխանությունը տեղեկացել, որ նոյեմբերի 4-ին Սամվել Կարապետյանի տանն ընդդիմության միասնական հավաք է նախատեսված, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Սամվել Կարապետյանին կալանավորելու պատճառների մասին խոսելով՝ Դավիթ Ղազինյանն ասաց․ «ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասում եմ՝ եթե նախաստորագրում ես պայմանագիր ու գալիս, ժողովրդին ասում ես՝ խաղաղությունն եկել է, հիմա հարց է առաջանում, էդ նախաստորագրման ժամանակ Ադրբեջանն ասել, կամ տեղյակ պահե՞լ էր նախապայմանի մասին, Թրամփը, եթե տեղյակ էր, նշանակում է՝ գերտերության ղեկավարի հետ խաբել եք մեր ժողովրդին, եթե տեղյակ չէր, վոթսափի համարն ունես, զանգի, ասա՝ բան է փոխվել, Ադրբեջանը նախապայման է քաշում։ Ինձ բերեք մի դեպք, երբ ընտրություններից առաջ իշխանությունն ինչ-որ մեկին ասած լինի, որ ժողովուրդ, խաղաղությունը չի եկել, մենք պետք է սահմանադրություն փոխենք, որ խաղաղությունը գա։ Եթե չի ասել, ու քարոզարշավի մասնակցել է խաղաղություն կարգախոսով, շարքային ստախոսություն է։ Այս պատճառներն են Սամվել Կարապետյանի կալանավորման։ Եթե անգամ դու քննության կարիք ունես, մարդը տնային կալանքի տակ է, էդ մարդուն 24 ժամ վերահսկում են, այսինքն՝ կալանավայր տանելու իմաստը ո՞րն է։ Ամենավերջին դեպքում տեսակցությունն էլ փակեիք։ Մեկը կբացատրի՞՝ տանում են կալանավայր, որ ի՞նչ անեն։ Կալանքի հիմքերից ո՞ր մեկն է խախտել»։
Դավիթ Ղազինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































