Լրահոս
Օրվա լրահոսը

Ժոաո Ավելանժը հիվանդանոցում է

Մարտ 24,2012 15:29

 ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոաո Ավելանժը, որ 80-ականներին այցելել է Հայաստան, առողջության կտրուկ վատացումով Ռիո-դե-Ժանեյրոյում տեղափոխվել է հիվանդանոց:
Պատճառն ինչ-որ անհայտ մանրէ է, որի բնույթը բժիշկներն առայժմ չեն կարողացել որոշել: 95-ամյա բրազիլացին, որ 46 տարի եղել է նաեւ ՄՕԿ-ի գործկոմի անդամ, պաշտոնից հեռացել էր անցած տարվա դեկտեմբերին: Այն ժամանակ հրաժարականի պաշտոնական պատճառ կրկին հայտարարվել էր առողջական վիճակը: Սակայն մի այլ փաստ էլ կա. դա տեղի ունեցավ կոռուպցիոն մեծ սկանդալի քննարկումից մի քանի օր առաջ, որը կարող էր նրա նկատմամբ խիստ պատժամիջոցների կիրառման բերել: ՄՕԿ-ը քննարկում էր իր անդամների, այդ թվում, Ավելանժի` խոշոր կաշառքներ վերցնելու գործը, որից ծերուկը կարողացավ «մաքուր» դուրս գալ:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031