Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության դեմքը

Մարտ 28,2012 10:30

Իշխանության խոստումները աննախադեպ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, բազմաթիվ այլ գործոնների հետ մեկտեղ, պիտի իրականություն դառնային նաև կախված այն հարցի պատասխանից, թե առաջիկա ընտրություններում որքանո՞վ է նույն իշխանությունն արձագանքում հասարակության պահանջներին, որքանո՞վ է նրա գործունեության մեջ փաստվում հանրության ձայնը լսելու և համարժեք արձագանքելու պատրաստակամությունը:

Սակայն նույնիսկ հպանցիկ հայացքը իշխանական կուսակցության ընտրացուցակին ցույց է տալիս, որ իշխանությունները ոչ միայն ականջալուր չեն հասարակության պահանջներին, ոչ միայն բանի տեղ չեն դնում հասարակական կարծիքն ու տրամադրությունները, այլև թքած ունեն դրանց վրա:

Եթե ընտրացուցակում իրենց «պատվավոր» տեղն են պահպանում շմայսներն ու բուռնաշները, եթե պառլամենտական «արևի» տակ իրենց անկյունն են գրավել փորձում լիսկաներն ու վարդանիկները (իսկ նրանց նույնիսկ իշխանություններն են դժվարանում համարել իրենց պարծանքն ու հպարտությունը), ուրեմն հանրության ձայնը դարձյալ խփվել է իշխանական խուլ պատերին, մնացել անարձագանք:

Քանզի արձագանքի պարագայում այդ ցուցակը որոշ չափանիշների կհամապատասխանեցվեր, որոշակի բարոյական սկզբունքներ կգործեին, որոնցով կբացառվեր նախ ցուցակ, ապա նաև խորհրդարան այնպիսի դեմքերի մուտքը, որոնք ոչ միայն հասցրել են հոգնեցնել հասարակությանը, այլև հարուցել նրա խոր հիասթափությունն ու նույնիսկ խորշանքը: Եվ քմծիծաղը:

Այդպիսիները  իշխանությանը գուցեև պետք են, սակայն հանրությանը պետք չեն անտարակույս: Ավելին` հանրությունն իշխանության մասին դատում է հենց նրանցով: Այնպես որ, կարելի է ցուցակում ունենալ տասնյակ ու տասնյակ արժանավոր մարդկանց անուններ, սակայն բավական է մի քաղաքական հակահիգիենիկ դեմքի, մի հաստափոր օլիգարխի, նույնիսկ անպատեհ հայտնված մի արվեստագետի  անուն, և ցուցակի նկատմամբ կորչում է ոչ միայն վստահությունը, ոչ միայն կարգախոսով փնտրվող հավատը, այլև հարգանքը:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031