Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ տեսնեմ՝ ինքն է զանգում, սիրտս ու ոտքերս կդողան»

Ապրիլ 04,2012 14:14

2 տարի առաջ Արթուրը սիրահարվեց ու անգամ սիրեց Սյուզիին:

Սյուզին իր ընկերուհու` Իրինայի ծննդյան արարողության էր մասնակցել: Հաջորդ օրը Արթուրի ֆեյսբուքի հասցեին նամակ էր եկել Սյուզիի կողմից .«Դու էլ կայիր Իրինայի ծնունդին»: Այս նամակով սկսցվեց նրանց շփումը: Մի քանի շաբաթ շփվեցին, բայց այդ Արթուրին դժվար տրվեց, ինչպես ինքն է մեկնաբանում, սկզբում «չեմ ու չում» էր անում` «բոլոր աղջիկների նման»: Արթուրը Սյուզիին մասին կարծիք է կազմում՛ առանց աղջկա հետ անձամբ շփվելու. «Շատ ուրախ կլինեմ, որ քո նման աղջիկը ընկերուհիս լինի»:

Արթուրը մտերմություն էր անում նաև Իրինայի հետ: Նա հայտնում է Արթուրին, որ Սյուզին ընկեր ունի: Այդ հարցը պարզում է հենց Սյուզիից. «Հարցրեցի՛ ընկեր ունե՞ս, ասեց հա,  ասեցի, բա էլ ինչի՞ ես հետս շփվում, պատասխանեց, որ կարող է քեզ էլ ուզեմ»: Արթուրն էլ իրեն չկորցնելով` ասում է, որ ինքն էլ իրեն է ուզում:

Եթե Արթուրն ու Սյուզիին իրար «ուզում են», ուրեմն այն չի կարող լինել առանց հանդիպման. «Ասեցի արի հանդիպենք»: Սյուզիին համաձայնվեց: Արթուրի ուրախությունը կրկնապատկվեց: Հարցրեց` որտե՞ղ է ապրում, աղջիկն ասաց. «Ավստրիայում»: Շատ ընկճվեց: Տղան ասում է, որ դա Սյուզիի խենթությունների սկիզբն էր: Շփման այս սահմանում էլ Արթուրը սիրահարվեց:

Շփումը շարունակվում է հեռախոսով: Զրուցում են շաբաթը մեկ անգամ, մի քանի րոպեով: Անգամ հիշում է առաջին զրույցը. «Սկսեց ձայնով իր հրեշտակային ու կախարդիչ գերել  ինձ»: Ամենաերկար խոսակցությունը 15 րոպեն է եղել: Օրեցօր Արթուրը համոզված էր, որ Սյուզին, ինչպես ինքն է ասում` իր հրեշտակն է: Իրենց հարաբերությունները հրաշալի են: Ամեն օր ֆեյսբուքյան շփում, երբեմն տեսազանգերով խոսակցություն:  Ինքը, բնութագրելով իր վիճակը, ասում է ` հեռվից հեռու սիրահարված խենթի էի նմանվում:

Նրանց հարաբերություններում հայտնվում է Հակոբ անունով մի տղա: Սյուզին բացատրում է, որ Հակոբը իր մտեքրիմ ընկերն է, և կարող է ֆեյսբուքյան իր անձնական էջ մտնել ու պատասխանել բոլոր հաղորդագրություններին: Այս փաստը շատ է նյարդայնացնում Արթուրին: Փորձում է խոսել Հակոբի հետ, հասկանալ իրենց մտերմության աստիճանը: Բայց ոչինչ ստույգ հաստատել  չէր կարող, որովհետև նա Հայաստանում էր, իսկ նրանք Ավստրիայում:  Խոստովանում է, որ Հակոբի հայտնվելուց հետո Սյուզիի սերը սառում է Արթուրի նկատմամբ:

Սյուզին փոխում է հեռախոսահամարը, ջնջում է ֆեյսբուքյան իր էջը, ու փորձում է հեռանալ Արթուրի կյանքից` շատ կարևոր մի փաստ հաշվի չառնելով, որ Արթուրը արդեն սիրում է նրան, այն էլ հիվանդագին սիրով: Նա մի բան չի կարողանում հասկանալ, որ երբևէ Սյուզիին չի վիրավորել. «Չէի գտնում մեծ մեղք, որ առիթ տար նրան, այդքան սառը լինել»: Ինչևիցե, Արթուրը Սյուզիից տեղեկություններ ստանում էր միայն Հակոբի միջոցով: Նա հայտնում է, որ Սյուզին ամեն օր ընկերներ է փոխում: Եկավ ժամանակ, որ նա էլ սկսեց չպատասխանել Արթուրի հաղորդագրություններին. «1000-ից ավել նամակներ անպատասխան թողեցին»:

Անցնում է որոշ ժամանակ, հայտնվում է Սյուզին, ու գրում Արթուրին. «Կներես, ես ուրիշին եմ սիրում»: Արթուրը կորցրել է ցանկությունը ապրելու, մեղադրում է իրեն, որ սիրում է Սյուզիին:

Ժամանակ առ ժամանակ գրում է, չնայած, որ պատասխան չի ստանում, հույսով սպասում է, որ մի օր իր երազանքին`Սյուզիին կհասնի. «Նա ինձ չի սիրում, հետս շփվել չի ուզում, բայց սիրում եմ իրեն: Երբ տեսնեմ՝ ինքն է զանգում, սիրտս ու ոտքերս կդողան: Երբ լսեմ ձայնը, կմոռանամ ամեն ինչ»:

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30