Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզում մեքենա է շրջվել, կա մեկ վիրավոր (ֆոտոշարք)

Ապրիլ 07,2012 00:28

Այսօր՝ 23.00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում Էջմիածնի բնակիչ, 54-ամյա Արայիկ Մարգարյանը, վարելով «Ֆոլցվագեն» մակնիշի 31 ՍՍ 153 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

Դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը Ա.Մարգարյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել է Էջմիածնի քաղաքային հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչները՝ հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ, վթարված ավտոմեքենան տեղափոխվել է Վաղարշապատի ՃՈ տուգանային հրապարակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30