Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը վախեցե՞լ է արձանագրել ավտոմեքենայի համարանիշը (ֆոտոշարք)

Ապրիլ 07,2012 12:35

Այսօր` ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:00-ի սահմաններում Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհի Ծաղկաձորի օղակաձև խաչմերուկում դեպի Հրազդան ընթանալիս «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարե շինության պատին:
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով Հրազդան բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Սունդուկյան փողոցի 90 շենքի բնակիչ, 28-ամյա Արման Խաչատրյանը, Երևանի Նար Դոսի 3-րդ նրբանցք 120 շենքի բնակիչ 19-ամյա Լևոն Հարությունյանը, Արաբկիրի 43 շենքի բնակիչ 19-ամյա Վահե Նահապետյանը և Ավետ Ավետիսյան փողոցի 66 շենքի բնակիչ Անդրանիկ Գևորգյանը:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները:
Ծաղկաձորում ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարի վայր ժամանած ոստիկանության Կոտայքի քննչական բաժնի քննիչ Համլետ Աբրահամյանը համարանիշն  առգրավվելու  փոխարեն, «դաբրո» է տվել, որ ավտոմեքենայի վրայից հանեն համարանիշները:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ համարանիշները եղել են` 10 ՈՏ 100:
Ծաղկաձորցիները կատակել են. «Միգուցե տեսնելով 10 ՈՏ 100 թվերը` քննիչը վախեցե՞լ է արձանագրել համարանիշը»:
Ոստիկանությունը փորձում է պարզել վարորդի ինքնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30