Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա

Ապրիլ 16,2012 14:14 Share

Այսօր վանաձորցի ցուցարարները հարձակվել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա, ձվեր, քարեր շպրտել, ջարդել գրասենյակի ապակիները, ապա ներխուժել գրասենյակի տարածք եւ քաշքշելով աշխատակիցներին՝ անպարկեշտ արտահայտություններ թույլ տվել նրանց նկատմամբ: Արդյունքում աշխատակիցներից մեկի ոտքը վնասվել է:

Ոստիկանները հեռվից նայել են ցուցարարների գործողություններին:

Վանաձորցիները «Դավաճաններ, ամոթ է, թուրքեր» բացականչություններով կոչ են արել գրասենյակի ղեկավարությանը չցուցադրել «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի » նախաձեռնած ադրբեջանական ֆիլմերը:

Ցուցարարները չեն հանգստացել նույնիսկ այն ժամանակ, երբ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել է, որ ֆիլմերի ցուցադրությունը Գեորգի Վանյանը հետաձգել է: Նրանք պահանջել են, որ ֆիլմերը ընդհանրապես չցուցադրվեն:

Հաշվի առնելով աշխատակիցների անվտանգությունը` գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ գրասենյակում ֆիլմերը չեն ցուցադրվի:

«Ոստիկանության պահվածքը գնահատում եմ որպես անգործություն: Այստեղ առկա է կազմակերպված ճնշում գոնգոների , իշխանության կողմից ղեկավարվող կառույցների կողմից: Մեզ մոտ կարծիքի արտահայտման ազատության հնարավորությունը խախտված է, եւ այդ կարծիքի դեմ ոչ թե դնում ենք արգումենտներ, այլ ուժ ենք կիրառում: Այսպես իրավական պետություն չի կարող լինել»,-ասաց Արթուր Սաքունցը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրություն է ուղարկել Վանաձորի ոստիկանություն` կազմակերպության գործունեության եւ աշխատակիցների անվտանգությունը ապահովելու համար:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30