Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանը Ստամբուլում մասնակցել է ՏՀԶԿ և Թուրքիայի արդարադատության նախարարության կողմից համատեղ կազմակերպված բարձրաստիճան երկխոսությանը

Հոկտեմբեր 21,2026 19:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ստամբուլում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Թուրքիայի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից համատեղ կազմակերպված՝ «Արդարադատությունը որպես հանրային ծառայություն. աջակցելով աճին, մրցունակությանը, պետական ծառայությունների արդյունավետ մատուցմանը և սոցիալական կայունությանը» թեմայով բարձրաստիճան երկխոսությանը:

Միջոցառումն իրականացվել է Արդարադատության հավասար հասանելիության վերաբերյալ ՏՀԶԿ 2026 թվականի գլոբալ կլոր սեղանի շրջանակներում:

Բարձրաստիճան երկխոսության քննարկումների շրջանակներում Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով մարդակենտրոն արդարադատության ապահովման, դատական գործընթացների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներին: Անդրադարձ է կատարվել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կատարելագործմանը, էլեկտրոնային համակարգերի ներդրմանը և դատավարական ժամկետների կրճատմանը:

Նախարարը կարևորել է քաղաքացիների և տնտեսվարողների կարիքներին արձագանքող արդարադատության համակարգի զարգացումը։ Նա ընդգծել է, որ բարեփոխումների արդյունավետությունը պետք է գնահատել մարդկանց համար ապահովվող արդյունքներով՝ վեճերի ժամանակին և արդար լուծմամբ, ծառայությունների մատչելիությամբ, դատական ակտերի արդյունավետ կատարմամբ և հանրային վստահության ամրապնդմամբ։

Ելույթի ավարտին Սրբուհի Գալյանը պատրաստակամություն է հայտնել խորացնել ոլորտում փոխհամագործակցությունը` հիմքում ունենալով ՏՀԶԿ-ի մարդակենտրոն արդարադատության չափման շրջանակը:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել